Ռոմանտիկ տրամադրություն եւ 3500 դոլարանոց բաճկոն․ 44-ամյա Հայդի Քլումը սկսել է հանդիպել 28-ամյա կիթառահարի հետ

14:32   27 մարտի, 2018

Ահա և բռնվեց :))) Հայդի Քլումը նոր սիրային հարաբերություններ է սկսել։ Անցած տարվա աշնանը մոդելը բաժանվել է Վիտո Շնաբելից, որն, ի դեպ, նրանից 13 տարով փոքր էր։ Հիմա 44-ամյա մոդելի որոգայթում է հայտնվել Tokio Hotel խմբի 28-ամյա կիթառահար Թոմաս Կաուլիթցը։

Զույգին տեսել են օրերս, ընդ որում՝ համբուրվելիս։

Աստղերը դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրենց սիրային հարաբերությունները, փոխարենը դրանք գունեղ մեկնաբանում են պապարացիների լուսանկարները։

Հայդիին նկատել են Թոմասի հետ Լոս Անջելեսում՝ America’s Got Talent շոուի նկարահանումներից հետո։ Հայդին այդ շոուի ժյուրիի անդամներից է։

Նշենք, որ մոդելը Rasario ապրանքանիշի 3500 դոլարանոց բաճկոնով էր։

Աղբյուրը՝  Daily Mai

Լուսանկարները՝ WENN, Backgrid

 



© NEWS.am STYLE