Ինչպես երկվորյակ եղբայրները նույն օրն ամուսնության առաջարկություն արեցին երկվորյակ քույրերին (ֆոտո)

17:05   27 մարտի, 2018

Բրիթանի եւ Բրիան Դին քույրերի եւ Ջոշ ու Ջերեմի Սալյեր եղբայրների պատմությունն իսկական ֆիլմի է նման: Բանն այն է, որ Բրիթանին ու Բրիանը երկվորյակ քույրեր են, իսկ Ջոշն ու Ջերեմին՝ երկվորյակ եղբայրներ, որոնք ճակատագրի բերումով հանդիպել են աղջիկներին եւ որոշել միեւնույն օրն ամուսնության առաջարկություն անել նրանց:

Երկվորյակները հանդիպել են Օհայոյում՝ փառատոնի ժամանակ:

«Դա իմ կյանքի ամենակախարդական պահերից էր: Իրականում բոլորս էլ ունենք երկրորդ կես, եւ մեր հանդիպման պահին շատ հարազատ կապ զգացինք»,- հիշում է Բրիանը, որը Ջոշի հարսնացուն է:

Եղբայրներն ամուսնության առաջարկությունը նույն օրն են արել: Նրանք զբաղված էին վավերագրական ֆիլմի նկարահանումներով, երբ հանկարծ ծնկի են իջել եւ ռոմանտիկ առաջարկություն արել: Քույրերն էլ կարծել են, թե դա նկարահանման մի մասն է, բայց ավելի լուրջ Ջոշն ու Ջերեմին դեռ երբեք չէին եղել:

Տղաները խոստովանում են, որ նախկինում ունեցել են ընկերուհիներ, սակայն նրանց ոչ ոք այնպես չէր հասկանում, որքան իրենց այժմյան կողակիցները: Իսկ քույրերը հավելել են, որ մանկության տարիներից վստահ էին, որ աշխահում կան երկվորյակ եղբայրներ, որոնք հենց իրենց համար են ծնված: Ի դեպ, նրանց հարսանիքը նույն օրն է նշանակված: Այն տեղի կունենա օգոստոսին:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE