«Դերասանական տաղանդը չի կարող միանգամից ի հայտ գալ». Լուիզա Ղամբարյան

15:45   27 մարտի, 2018

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ իր Instagram-ում գրառում է արել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը.

«Դերասանական տաղանդն, ըստ իս, ԱՇԽԱՏԱՆՔ է։ Ոչ միայն ֆիզիկական բեմական խոսք, մարմնի վարժանք, անդադար փորձեր... Դերասանական տաղանդը սրտի և մտքի աշխատանք է։ Այն չի կարող միանգամից ի հայտ գալ։ Այն սկսվում է դպրոցական նստարանից, դեռ մանկուց քեզ շրջապատող միջավայրից ու զարգանում աննկատ ու հետզհետե։ Կուտակած փորձիդ և ամենամեծ գիտությանը (որ կոչվում է ԿՅԱՆՔ) հետևողական լինելու արդյունքում ԱՇԽԱՏԱՆՔԴ տալիս է իր պտուղները։
 Շնորհավոր տոնդ, ԹԱՏՐՈՆ»,- եզրափակել է Լուիզան:



© NEWS.am STYLE