18:48 27 մարտի, 201833-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղ Քլոե Քարդաշյանը խոսել է իր ցանկությունների մասին՝ կապված ապագա երեխայի հետ:

Հղի Քլոե Քարդաշյանը հույս ունի, որ իր աղջիկը իրենից կժառանգի իր ոճն ու սուր միտքը:
Սակայն 33-ամյա աստղը ցանկանում է, որպեսզի իր ապագա դուստրն արտաքնապես և մարմնի ատլետիկ կառուցվածքով նման լինի իր հորը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնին:
Միակ բանը, որ Քլոեն ցանկանում է, որ դուստրը ժառանգի իրենից և սիրեցյալից, դա նրանց IQ-ն է:

Հիշեցնենք, որ հղի Քլոե Քարդաշյանը, ով մոտ օրերս պիտի ծննդաբերի, իր ապագա երեխայի հոր՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոն հետ հմայիչ, սիրառատ, կիսամերկ լուսանկար էր հրապարակել:

Տեղադրված սև-սպիտակ լուսանկարում 33-ամյա The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հղի աստղն ու նրա սիրեսցյալը ձեռքերով գրկել են նրա փորիկը: Քլոեն միայն ներքնազգեստով է, իսկ նրա երեխայի հայրը կիսամերկ:
Լուսանկարին կից Քլոե Քարդաշյանը գրել էր. «Մայրիկն ու հայրիկը»:
Աղբյուրը՝ DailyMail