«Շատ բաներ փոխվել են, բայց ձեր սերը մնացել է նույնը». Թոմաս Անդերսը ելույթ ունեցավ Երեւանում (Ֆոտո/վիդեո)

23:05   27 մարտի, 2018

Համաշխարհային աստղերը հաճախ են խոստանում գալ Հայաստան, բայց նրանցից ոչ բոլորն են հավատարիմ մնում իրենց խոսքին, սակայն ասվածը գերմանացի հայտնի երգիչ, Modern Talking խմբի նախկին սոլիստ Թոմաս Անդերսի մասին չէ: 80-ականների ամենահայտնի երգիչներից մեկը համարվող Անդերսը խոստացավ եւ այսօր՝ մարտի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր երկրպագուներին ներկայացավ սպասված ու շքեղ մենահամերգով՝ նոր ու հին երգեր, լեփ-լեցուն դահլիճ ու բարձր տրամադրություն: Իսկ համերգի սկիզբը երաժիշտն ազդարարեց շնորհակալական խոսքով, նաեւ հավելեց.

«Անհավատալի, ֆանտաստիկ զգացողություններ ունեմ: Այս առավոտյան եմ հասել Հայաստան ու գիտեք` ինչ էի մտածում ամբողջ ճանապարհին... Վերջին անգամ այստեղ եղել եմ 28 տարի առաջ. երջանիկ եմ, որ վերադարձել եմ: Շատ բաներ փոխվել են, բայց ձեր սերը մնացել է նույնը»:

Այնուհետեւ փաստեց. «Մինչ այստեղ գալը Ռուսատանում էի համերգային շրջագայությամբ, երբ եկա այստեղ, ինձ դիմավորեց գարունը, եւ ես շատ ուրախ էի, քանի որ ես ինձ ամառային մարդ եմ համարում: Համոզված եմ՝ ամառն էլ մեզ համար շուտ կգա»:

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր հայտնի երաժիշտի համերգին: Ամենահետաքրքիր պահերն ու էմոցիոնալ դրվագները ներկայացնում ենք մեր պատրաստած ֆոտոշարքի ու տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE