Քիմ Քարդաշյանը պատասխանել է իրեն ֆոտոշոփ օգտագործելու մեջ մեղադրողներին

10:16   28 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը պատասխանել է իրեն ֆոտոշոփ օգտագործելու մեջ մեղադրողներին։ Ահա այս լուսնակարը, որը հայտնվել է տարբեր պարբերականների էջերին, իսկ հետագայում՝ նաև 37-ամյա հեռուստաաստղի Instagram-ում, հեյթերների կողմից հայուհի հասցեին հերթական գրոհների առիթ է դարձել. նրանք միանգամից մեղադրել են Քիմին ֆոտոշոփ գործածելու մեջ։

«Որտե՞ղ է ֆոտոշոփը։ Որոշ պարբերականներ գրել են, որ ես ֆոտոշոփի հետ կապված խնդիր ունեմ։ Դիտեք լուսանկարը, որտե՞ղ եք խնդիրներ տեսնում։

Այս լուսանկարը ֆանատներից մեկն է արել ու համացանցում հրապարակել, ես վերահրապարակել եմ ու պարզապես ֆիլտր եմ ավելացրել։ Հետևում երևացող մեքենան իմ ֆոտոշոփը չէ, այլ ֆանատինը, որը մոտ հայելանման արտացոլանքի պես մի բան է ստացվել»,- նկատել է Քիմը։

Նշենք, որ Keeping Up With The Kardashian's հեռուստաշոուի 37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը կիսամերկ լուսանկար էր հրապարակել: Տեղադրված լուսանկարում հայուհին լողազգեստով կանգնած է իր դիմահարդար  Մարիո Դեդիվանովիչի կողքին: Ինչպես հայտնի է՝ նրանք գործարկելու են կոսմետիկ արտադրանքի համատեղ հավաքածու։

New and improved: The Keeping Up With The Kardashians star came off more like an exotic brunette model than the TV personality her fans know so well as she modeled a bathing suit

Հրապարակված լուսանկարին կից Քիմ Քարդաշյանը գրել էր. «Տասը տարի առաջ, երբ մենք հանդիպեցինք, ես չէի էլ կարող երբևէ երազել, որ մենք միասին կներկայացնենք կոսմետիկ արտադրանքի համատեղ հավաքածուն: Մարիո Դեդիվանովիչն է ինձ սովորեցրել դիմահարդարման մասին այն ամենը, ինչ ես գիտեմ: Հպարտ եմ, որ պիտի ներկայացնենք մեր համատեղ արտադրանքը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիո Դեդիվանովիչը հրապարակել էր շատ հուզիչ հաղորդագրություն Քիմի հետ ծանոթության և համատեղ աշխատանքի մասին:



© NEWS.am STYLE