Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Chanel-ի գովազդարշավում

11:05   28 մարտի, 2018

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստր Քայա Գերբերը նորից նկարահանվել է Chanel-ի գովազդարշավում։ Ու նորից լուսանկարչի դերում Կարլ Լագերֆելդն էր։

Ինչպես հայտնի է, երիտասարդ մոդելն ապրանքանիշի մուսան է դարձել դեռ անցած տարի ու ամբողջ 2017-ի ընթացքում, նաև այս տարվա առաջին ամիսներին նորաձևության շաբաթների շրջանակում Քայան առաջատար մոդելի դեր է կատարել ապրանքանիշի բոլոր ցուցադրություններում։

Քայային կրեատիվ տնօրենը լուսանկարել է Գաբրիել Շանելի բնակարանում, որը Քամբոն փողոցում է գտնվում։

Գովազդարշավից լուսանկարները հրապարակվել են Chanel-ի Instagram-ում։

Քայան նկարահանումներին մասնակցել է Chanel -ի հագուստով, աքսեսուարներով՝ ապրանքանիշի հիմնադրի բազմոցին պառկած։



© NEWS.am STYLE