Ռեփեր Big Sean-ն իր համար 120 հազար դոլարանոց մատանի է գնել

15:28   28 մարտի, 2018

Մարտի 25-ին ռեփեր Big Sean-ը 30 տարեկան է դարձել։ Երաժիշտը որոշել է ինքն իրեն նվեր անել ու գնել է 120 հազար դոլարանոց մատանի, հայտնում է TMZ-ը։

Ռեփերը մատանին ձեռք է բերել Avianne&Co Jewelers ոսկերչական հայտնի ապրանքանիշից։ Մատանին պատրաստել են Նյու Յորքում ու ռեփերին փոխանցել Լոս Անջելեսում։ Մատանու կենտրոնում չորս կարատանոց զմրուխտ է, որի շուրջը 15 կարատանոց ադամանդներ են շարված։

Կայքը նշում է, որ այդ նույն գնով ռեփերը կարող էր Mersedes G-Wagon ձեռք բերել:

Ի դեպ, նշում են նաև, որ հաջորդ մատանին հավանաբար արդեն նախատեսված կլինի երաժիշտի ընկերուհու՝ Ջեյն Էյկոյի համար։



© NEWS.am STYLE