47-ամյա Նաոմի Քեմփբելին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու մեջ

16:04   28 մարտի, 2018

47-ամյա Նաոմի Քեմփբելին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու մեջ։ Սուպերմոդելն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ աստղի բաժանորդները (գրեթե 5 միլիոն) ֆոտոշոպի հնարքներ են նկատել։

Օգտատերերը հավաստիացնում են, որ Նաոմին «կեղծել է» իր փոքր քիթը։ Մոդելն ինքը ոչ մի կերպ չի արձագանքել փշոտ դիտողություններին, նաև չի մեկնաբանել ու չի ջնջել դրանք։

Ի դեպ, նշենք, որ Քիմ Քարդաշյանը նույնպես այսօր ստիպված է եղել պատասխանել ֆոտոշոպի գործածման մեղադրանքներին։

Ահա այն լուսանկարը, որը հայտնվել է տարբեր պարբերականների էջերին, իսկ հետագայում նաև 37-ամյա հեռուստաաստղի Instagram-ում, առիթ է դարձել հայուհու հասցեին հեյթերների հերթական գրոհների համար, որոնք միանգամից Քիմին մեղադրել են ֆոտոշոպի գործածման մեջ։



© NEWS.am STYLE