Wiwibloggs. Սեւակ Խանաղյանը չի հաղթի, սակայն ազնվություն ու մաքրություն կբերի «Եվրատեսիլ»

10:06   29 մարտի, 2018

Շատ շուտով Լիսաբոնում մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Իսկ մինչ այդ երգի մրցույթի ամենապոպուլյար կայք- բլոգը՝ Wiwibloggs-ը, նորից քննարկում է ծավալել մասնակիցների երգերի շուրջ։

Ուիլյամն ու Դեբանն անդրադարձել են մեր Սևակ Խանաղյանի «Քամի» երգին։ Երկու բլոգերներն էլ նկատել են, որ Հայաստանն առաջին անգամ է ներկայացնում ամբողջությամբ հայերեն երգ։ Դեբանը նկատել է, որ երգը շատ հուզիչ է՝ նույնիսկ եթե չես հասկանում, թե ինչի մասին է երգում Սևակը։ Դեբանը նաև նշել է, որ Սևակը հոյակապ մշակել է իր բեմական կերպարը, որը միաժամանակ առնական է և զգայական։

Իսկ Ուիլյամը նշել է, որ երգը մրցույթին հմայք կհաղորդի, երկու բլոգերներն էլ ակնկալում են երգի հոյակապ տեսաձևավորում։ Ուիլյամը հավելել է, որ Սևակն իր հետ մրցույթ կբերի կատարման մաքրություն ու ազնվություն։

«Նա շքեղ ձայն ունի։ Այս երգը չի հաղթի ու չի լինի լավագույն հնգյակում, բայց կանցնի եզրափակիչ»,- եզրակացրել են բլոգերները։

 

 

 



© NEWS.am STYLE