Քայլի Ջեների երեխայի հորը դատի են տվել

11:10   29 մարտի, 2018

Փետրվարի 1-ին Քայլի Ջեներն ու ռեփեր Թրևիս Սքոթը ծնող են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, որին կոչել են Սթորմի։

Just Jared-ը փոխանցում է, որ այդ օրերին երաժիշտը մի շարք համերգներ ուներ ծրագրված, որոնցից մեկը՝ փետրվարի 3-ին, նա չեղարկել էր։ Համերգը ծրագրված էր Մինեապոլիսում։  

Ռեփերին նախապես վճարել են 150 հազար դոլար, նրա գործակալին՝ 10 000 դոլար, նաև ռեփերի տեղափոխության համար պատվիրել էին մասնավոր օդանավ։ Եթե այս ամենին գումարենք նաև երգչի ռայդերը՝ ստացվում է, որ կազմակերպիչներն ընդհանուր առմամբ նրա թիմին վճարել են 200 հազար դոլար, որոնք երաժիշտը դեռ չի վերադարձրել։ Հենց դրա համար էլ համերգի կազմակերպիչները նրան դատի են տվել։



© NEWS.am STYLE