Լեոնարդո դի Կապրիոյին «բռնացրել են» Ալ Պաչինոյի խորթ աղջկա հետ

12:05   29 մարտի, 2018

Նա Հոլիվուդի ամենահայտնի սրտակերներից մեկն է, եթե ոչ ամենահայտնին։ Նա 43 տարեկան է, ամուրի է ու սիրային հարաբերություններ է ունեցել այնպիսի գեղեցկուհիների հետ, ինչպիսիք են Բար Ռաֆաելին, Նինա Ագդալը, Ռիհանան, Ժիզել Բունդհենը, Քելլի Ռորբախը, Բլեյք Լայվելին։ Խոսքը Լեոնարդո դի Կապրիոյի մասին է, որի հմայքի հերթական զոհը, ըստ շրջանառող լուրերի, 20-ամյա մոդել Կամիլա Մորոնեն է։

Ճիշտ է՝ այդ լուրերը դեռ անցած տարեվերջից էին առկա, բայց զույգին միայն հիմա են առաջին անգամ միասին տեսել Արևմտյան Հոլիվուդում։

Լեոյին ու Կամիլային տեսել են, երբ նրանք խանութ էին գնում։  

Ի դեպ, Կամիլայի խորթ հայրը Ալ Պաչինոն է։ Լեոն ծանոթացել է աղջկա հետ հենց իր ընկերոջ՝ Ալ Պաչինոյի միջոցով, որն արդեն երկար ժամանակ ապրում է աղջկա մոր՝ Լուսիլա Սոլայի հետ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Coleman-Ryner

 



© NEWS.am STYLE