Գարիկ Պապոյանը «չալիկով» է քայլում (ֆոտո)

11:33   29 մարտի, 2018

Գարիկ Պապոյանն աստիճանաբար վերականգնվում է ողնաշարի բարդ վիրահատություններից հետո:

Instagram-ի story բաժնում հումորիստը կարճ հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով, որ արդեն կարողանում է քայլել, սակայն ձեռնափայտով.

«Մաքուր օդ, չալիկ փարթի»,- իրեն հատուկ հումորով գրել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարին Գարիկ Պապոյանը ողնաշարի 4 ժամյա վիրահատություն է ունեցել, քանի որ, իր խոսքով, ողնաշարի հատվածում անտանելի ցավեր ուներ եւ շատ հաճախ օրերով չէր կարողանում քայլել: 
Վիրահատությունը նորմալ է անցել, հետվիրահատական փուլը, սակայն, բարդություններով:



© NEWS.am STYLE