Քանյե Ուեսթն աշխատանքից հեռացրել է իր մենեջերին

13:05   29 մարտի, 2018

Քանյե Ուեսթն աշխատանքից հեռացրել է իր խորվաթ մենեջեր Իզվոր Ժիվկովիչին։ Variety-ն գրում է, որ Իզվորը ռեփերի հետ աշխատում էր 2010-ից, ու եղել է նրա վստահված անձը, տեղյակ է եղել Ուեսթի բոլոր նախագծերին, իսկ ռեփերն ինքը նրան բազմիցս ընկեր է անվանել։

Թե ինչ է տեղի ունեցել, ու ինչու է Քանյեն հեռացրել Իզվորին՝ դեռ հայտնի չէ, բայց խորվաթի փոխարեն Քանյեն աշխատանքի է ընդունել մեկ այլ մենեջերի՝ Սքութեր Բրաունին, որը 2016-ին է մտել Քանյեի թիմ։

Այսուհետ Բրաունն է զբաղվելու բոլոր այն գործերով, որոնք մինչ այդ Իզվորին էին վստահված։ 

 

Լուսանկարները՝ FirmMagic, Getty, Splash

 



© NEWS.am STYLE