Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքում 15 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել

14:04   29 մարտի, 2018

Ջենիֆեր Լոպեսը 15 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում, հայտնում է The Wall Street Journal-ը։

Ջեյ Լոն ու Ալեքս Ռոդրիգեսը բնակարան են գնել Մանհեթենի Փարք Ավենյուում։ 1200 քառակուսի մետր մակերեսով բնակարանը գտնվում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր բնակելի շենքում՝ համար 432 տանը։

48-ամյա երգչուհին ընդամենը մեկ շաբաթ առաջ վաճառքի էր դրել Նյու Յորքում գտնվող իր մեկ ուրիշ բնակարան, որը ձեռք էր բերել 2014-ին։

Հայտնի երգչուհին այն հիմա վաճառում է 36 մլն դոլարով։

42-ամյա Ալեքսը նույնպես գումարային ներդրում է ունեցել նոր բնակարանի ձեռքբերման մեջ, քանի որ զույգը պատրաստվում է լուրջ քայլ կատարել իրենց հարաբերություններում՝ սկսելով համատեղ կյանք։    

Լուսանկարները՝ Getty, Douglas Ellman

 



© NEWS.am STYLE