Ռիկի Մարտինը պատմել է, թե ինչպես է ծանոթացել հայկական արմատներով իր բոյֆրենդի հետ

14:44   29 մարտի, 2018

Ռիկի Մարտինը պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր բոյֆրենդ Ջվան Յոսեֆի հետ, որը ծագումով հայ է։ Attitude պարբերականին տված հարցազրույցում 46-ամյա հայտնի երգիչը նշել է, որ նկարչի հետ ծանոթացել է Instagram-ում, որից հետո նրանք վեց ամիս շփվել են սոցցանցերում։

«Ես նրան գրեցի, իսկ հետո մենք վեց ամիս կապ էինք պահպանում։ Պարզապես զրուցում էինք կյանքի ու էքզիստենցիալ խնդիրների մասին։ Որևէ անձնական, կամ սեքսի հետ կապված բան չի եղել։ Ի վերջո, երբ մենք հանդիպեցինք, ես ինքս ինձ ասացի․ «Ես կամուսնանամ այս տղայի հետ»։ Նա էլ էր նույնը մտածել, սակայն ավելի ուշ էր խոստովանել դա։ Ես շատ հուզված էի, երբ հանդիպեցի նրան։ Շատ ռոմանտիկ էր»,- պատմում է երգիչը։

Հիշեցնենք, որ զույգը դաստիարակում է երկու իննամյա զավակների՝ Մաթեոյին ու Վալենտինոյին։ Ռիկին նրանց հայրն է դարձել փոխնակ մոր օգնությամբ։  

 



© NEWS.am STYLE