Ռեփեր DMX-ը մեկ տարով ազատազրկվելու է հարկերը չվճարելու պատճառով

15:41   29 մարտի, 2018

47-ամյա ռեփեր DMX-ը մեկ տարով կազատազրկվի հարկերը չվճարելու համար։ Երաժիշտը, ինչպես գրում է TMZ-ը, չի վճարել 1․7 մլն դոլարի հարկ, իսկ Նյու Յորքի դատարանը վճռել է մեկ տարով ազատազրկել ռեփերին, չնայած դատախազները հինգ տարի էին պահանջում։

Անցած տարի երաժիշտն իրեն մեղավոր էր ճանաչել։ Առկա տեղեկություններով՝ 2000-2005 թթ նա ապօրինաբար տարբեր չափսերի գումար էր փոխանցել մի քանի հաշիվների, որոնք պատկանում էին նաեւ մենեջերներին։
Վերջին մի քանի տարիներին ռեփեր DMX-ն ուրիշ խնդիրներ էլ է ունեցել օրենքի հետ ։

Օրինակ՝ նա երկու ամիս է անցկացրել բանտում՝ ալիմենտներ չվճարելու համար։ Նրան նաեւ կալանավորել էին ինտոքսիկացիայի վիճակում մեքենա վարելու համար։



© NEWS.am STYLE