Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստերը տեսել են Լոս Անջելեսում

16:06   29 մարտի, 2018

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստերը՝ Քայա Գերբերին, տեսել են Լոս Անջելեսում։ Քայայինտեսել են խանութի մոտ՝ իր ընկերոջ հետ։

Հայտնի մոդելը Led Zeppelin փրինթով շապիկով էր։

Օրերս Քայա Գերբերը նորից նկարահանվել էր Chanel-ի գովազդաշավում։ Ու նորից լուսանկարչի դերում Քարլ Լագերդելֆն էր։

Ինչպես հայտնի է, երիտասարդ մոդելն ապրանքանիշի մուսան է դարձել դեռ անցած տարի ու ամբողջ 2017-ի ընթացքում, նաև այս տարվա առաջին ամիսներին նորաձևության շաբաթների շրջանակում Քայան առաջատար մոդելի դեր է կատարել ապրանքանիշի բոլոր ցուցադրություններում։

Քայային կրեատիվ տնօրենը լուսանկարել է Գաբրիել Շանելի բնակարանում, որը Քամբոն փողոցում է գտնվում։

Գովազդարշավից լուսանկարները հրապարակվել են Chanel-ի Instagram-ում։

Քայան նկարահանումներին մասնակցել է Chanel -ի հագուստով, աքսեսուարներով՝ ապրանքանիշի հիմնադրի բազմոցին պառկած։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE