Սննդակարգ «Գարուն»

14:01   2 ապրիլի, 2018

Գարնանն անհրաժեշտ է փոխել սնվելու հարցում ձմեռային սովորությունները ու անցնել վիտամիններով հարուստ ճաշացանկի։ Վիտամինները սննդի անհրաժեշտ բաղադրիչներից են, առանց որոնց հնարավոր չէ օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը։ Երկարատև ձմռան ընթացքում օրգանիզմը հյուծվում է, իսկ վիտամինների պաշարները, որոնք կուտակվել են ամառ- աշուն ժամանակահատվածում, գրեթե սպառվում։

Նախաճաշ

125 գրամ ոչ յուղոտ կաթնաշոռ, 2-3 կրեկեր կամ 1 տոստ, մեկ ճաշի գդալ մեղր, թեյ կամ բնական սուրճ՝ առանց շաքարի։

Լանչ

1-2 միրգ ու կանաչ բանջարեղեն (բուլղարական տաքդեղ, վարունգ, բրոկոլի, սպիտակ կաղամբ, կանաչ ոլոռ)

Ճաշ

250 մլ ապուր առանց յուղի (սնկապուր, ձավարով ապուր, շչի, բորշչ)։ Ոչ յուղոտ տավարի, հորթի կամ հավի միս՝ առանց կաշվի՝ փոքր քանակությամբ ջրով եփած կամ գոլորշու վրա պատրաստված։ Միսը կարելի է ուտել 3 ճաշի գդալ կանաչ ոլոռի եւ թարմ բանջարեղենի հետ։

Ետճաշիկ

1-2 կրեկեր կամ տոստ, շոգեխաշած բանջարեղեն՝ նվազագույն քանակության յուղով, 100 գրամ տնական, ոչ յուղոտ կաթնաշոռ։

Ընթրիք 

1-2 միրգ, 1 դիետիկ յոգուրտ կամ 1 տոկոսանոց թթվասեր։ Մրգերը կարելի է փոխարինել մեկ բուռ ընդեղենով։

Հիշեք՝ ուտելուց 10 րոպե առաջ պետք է խմել 200 մլ ոչ գազավորված հանքային ջուր, հատապտղային մորս՝ առանց շաքարի կամ խոտաբուսային թեյ։ Ապուրները, միսն ու շոգեխաշած բանջարեղենը առատորեն համեմել կանաչիով։ Բացառել կծու համեմունքները։

Քնից առաջ խմել 1 բաժակ ցածր յուղայնության կեֆիր կամ յուղազրկված կաթ։

Աղբյուրը՝ kulina.ru



© NEWS.am STYLE