«Մենք պետք է շարունակենք ապրել ու գնահատել յուրաքանչյուր ակնթարթը». VARDA-ն՝ իր ավագ եղբոր մահվան մասին

11:04   30 մարտի, 2018

NEWS. am STYLE-ը VARDA-ին հենց նրա անկեղծության, սրտացավության ու ազնվության համար է սիրում։ Կարող էր, չէ՞, իր միկրոբլոգում գայթակղիչ լուսանկարներ հրապարակել ու վայելել բաժանորդների բազմաթիվ հավանումները։ Սակայն պարուհին հիմնականում անձնական ստատուսներ է հրապարակում, որոնց միջոցով մենք շատ բան ենք իմանում նրա մասին։ Instagram-ում հերթական գրառումը նվիրված էր պարուհու եղբորը։

«Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները։ Գուցե դա պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որը թույլ չի տալիս, որ ցավը ներթափանցի սիրտս։ Նախանցած տարի մահացել է իմ ավագ եղբայրը, որի հետ վերջերս ես այնքան էլ մտերիմ չէի, սակայն 10-14 տարեկանում նրա ներկայությունն իմ կյանքում ավելի շատ է եղել, քան հորս ու մորս ներկայությունը։ Երբ ինձ մեկ տարով հիվանդանոց պառկեցրեցին, նա ավելի հաճախ էր ինձ այցելում, քան իմ ազգականներից որևէ մեկը․․․ Նա լավ մարդ էր, պարզապես մի անգամ սխալ ընտրություն էր կատարել․․․ Ապրիլի 22-ին նա կարող էր 40 տարեկան դառնալ․․․ Բայց նա այլևս մեզ հետ չէ։ Ու ես չեմ կարող որևէ բան փոխել։ Մենք պետք է շարունակենք ապրել, ապրել ու ժպտալ, գնահատել յուրաքանչյուր վայրկյանը, չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը»,- այսպես է իր զգացմունքային գրառումն ավարտել VARDA-ն։



© NEWS.am STYLE