Քայլի Ջեների նախկին բոյֆրենդին ու նրա հնգամյա որդուն դատի են տվել վարձը չվճարելու համար

13:35   30 մարտի, 2018

Քայլի Ջեների նախկին բոյֆրենդ ռեփեր Tyga-ն հերթական անախորժ պատմության մեջ է հայտնվել։ Երաժիշտին դատի են տվել վարձը չվճարելու համար։ Նա պետք է ամսական 40 հազար դոլար վճարեր ոճաբան Մեժգան Հուսեյնիին, որն, ի դեպ, ժամանակին եղել է բրիտանացի հեռուստահաղորդավար Սայմոն Քոուելի ընկերուհին։

Մեժգանը շքեղ տուն ունի Բեւերլի Հիլզում, որը նա վարձակալության է տվել ռեփերին ամսական 40 հազար դոլարով։

TMZ-ը հայտնում է, որ ռեփերն այնտեղ է տեղափոխվել 2017-ի մարտին ու վճարել է վարձը մինչև այս տարվա հունվար, իսկ հետո, չգիտես ինչու, դադարել է վճարել։ Մեժգանը դատի է տվել երաժիշտին, ու հետաքրքիր է, որ որպես պատասխանող կողմ նշված է նաև ռեփերի հնգամյա որդին՝ Քինգ Կահիրոն։

Հավելենք, որ օրերս Tygan պատմել է Քայլի Ջեների դստեր հոր մասին։

Այն բանից հետո, երբ Քայլին դուստր է ունեցել՝ Սթորմին, համացանցում տարածվել են լուրեր, որ երեխայի հայրը կարող է Tyga-ն լինել։ Վերջերս The Kyle and Jackie O Show շոուի ժամանակ Քրիս Ջնները հերքել է լուրերն այն մասին, որ նման բան առհասարակ հնարավոր է՝ անվանելով դա հիմարություն։ Հետո լուրեր են սկսվել, որ ռեփերը պահանջում է ԴՆԹ թեստ անցկացնել, բայց Tyga-ն ամեն ինչ հերքել է՝ իր Twitter-ում գրելով հետևյալ հաղորդագրությունը․

«Ես երբեք ոչինչ չեմ ասել որևէ երեխայի մասին ու երբեք չեմ միջամտել ուրիշների ընտանեկան գործերին եւ չեմ էլ միջամտի։ Բավական է կեղծ նորություններ տարածեք, մի հարձակվեք ընտանիքների վրա։ Ես ոչ մի ընդհանրություն չունեմ դրա հետ։ Մարդիկ պետք է խաղաղ ապրեն»,- գրել է 28-ամյա երաժիշտը։



© NEWS.am STYLE