Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ երեխաների հետ կենդանաբանական այգի են այցելել

12:35   30 մարտի, 2018

Վերջերս Keeping Up With Kardashians հեռուստաշոուի դրվագներից մեկում Քրիս Ջեները պատմել էր, որ Քիմը, Քորթնին, Քլոեն ու Ռոբը մանկուց սիրում էին այցելել կենդանաբանական այգիներ, քանի որ ինքն ու իր ամուսինը՝ Ռոբ Քարդաշյանը, նույնպես շատ էին սիրում կենդանիներին։

Հիմա էլ Քիմը, հենց ազատ ժամանակ է հայտնվել, իր ամուսնու՝ ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի, դստեր՝ Նորթի, ու որդու՝ Սեյնթի հետ միասին գնացել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգի։

Նորթի ու Սեյնթի, ինչպես նաև Քանյեի ու Քիմի ուրախությունը սահման չուներ :)))

Իհարկե, նրանք չեն մոռացել նաև սոցցանցերի համար լուսանկարվելու ու սելֆիների մասին։

«Շնորհակալություն կենդանաբանական այգուն ուրախ ժամանցի համար»,- գրել է Քիմն Instagram Story-ում և Snapchat-ում։

 



© NEWS.am STYLE