Զարուհի Բաբայանը ցույց է տվել իր մեծացած դստերը (ֆոտո)

18:32   30 մարտի, 2018

Զարուհի Բաբայանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել իր դստեր՝ Սոֆի Դեւոյանի հետ.

«Երեւանում՝ մեր սիրելի քաղաքի սրտում, վայելում ենք այն եզակի պահերը, որ կարողանում ես փախցնել աշխատանքային ծանր գրաֆիկի մեջ։ Նույնիսկ, երբ երեխաները մեծանում են, գերագույն հաճույք է նրանց հետ շփվելը եւ նրանց լսելը»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք, որ վերջերս Զարուհին ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Երազանքս կատարվեց» երգի հիման վրա։

Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։



© NEWS.am STYLE