Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկարներ՝ ODDA-ի համար ֆոտոշարքից

15:05   30 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը մեկ շաբաթ առաջ մասնակցել է ODDA-ի համար ֆոտոշարքի։ Հայուհին վարդագույն զգեստով էր, բայց ընթերցողները հատկապես լավ են հիշում Քիմի լուսանկարները Louis Vuitton լոգոտիպերով աղբամանների ֆոնին։

Քիմն իր Twitter-ում հրապարակել է մի քանի կադր ֆոտոշարքի նկարահանումներից։

«Իմ էքսկլյուզիվ լուսանկարները ODDA-ի համար ֆոտոշարքից»,- մակագրել է լուսանկարները Քիմը։

Քիմ Քարդաշյանն այսօր ցույց է տվել նաեւ արխիվային լուսանկար իր դիմահարդարի հետ առաջին հանդիպումից։

37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երիտասարդ Քիմը Մարիո Դեդիվանովիչի առջեւ է կանգնած, իսկ վերջինն էլ պատրաստվում է նրա մեյքափով զբաղվել։



© NEWS.am STYLE