Մոդել Քեյթ Ափթոնը մասնակցել է ներքնազգեստի ապրանքանիշի ֆոտոշարքին

16:05   30 մարտի, 2018

Մոդել Քեյթ Ափթոնը մասնակցել է ներքնազգեստի` Yamamay ապրանքանիշի ֆոտոշարքին։

Միայն այս կրծկալը, որը դուք տեսնում եք մոդելի հագին, 60 դոլար արժե։

Առայժմ համացանցում միայն երկու լուսանկար է հայտնվել, որտեղ 25-ամյա Քեյթը գովազդում է ներքնազգեստը։

Իսմ մենք հիշեցնում ենք, որ սուպերմոդել Քեյթ Ափթոնը հրաժարվել է ցուցմունք տալ Guess-ի հիմնադրի կողմից սեռական ոտնձգությունների մասին։ Guess նորաձեւության տան հիմնադիր Փոլ Մարչիանոյին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել Քեյթ Ափթոնը։

«Ինձ վշտացնում է այն, որ Guess կուլտային ապրանքանիշն առաջվա պես ընդլայնում է Փոլ Մարչիանոյի հնարավորությունները՝ որպես կրեատիվ տնօրեն»,- գրել է 25-ամյա աղջիկն իր Twitter-ում՝ խոստովանելով, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել Մարչիանոյի կողմից։Փոլը հերքել է մեղադրանքը, իսկ Քեյթը պնդել է իր արդարացիությունը: Բայց, ահա, TMZ-ը գրում է, որ 25-ամյա մոդելը հրաժարվում է խոսել եւ մանրամասներ ներկայացնել փաստաբաններին, չնայած սկզբում հայտարարել է, որ կհամագործակցի ապրանքանիշի հետ պարզաբանումների նպատակով:

«Ես պայմանավորվել էի, որ անկախ հետաքննություն կընթանա, անկախ փաստաբանների հետ համատեղ, իսկ ինձ ծանոթացրեցին բրենդին պատկանող ընկերության փաստաբանի հետ։ Բնական է, որ հետաքննությունը չէր կարող օբյեկտիվ լինել, այդ պատճառով ես հրաժարվեցի»,-նշում է Ափթոնը։



© NEWS.am STYLE