Հինգ նշան, որոնք վկայում են լուրջ հարաբերությունների մասին

19:04   2 ապրիլի, 2018

Ձեզնից ոչ մեկը չի փորձում փոխել մյուսին

Դուք միմյանց սիրում եք անվերապահորեն։ Դուք դիմակներ չեք կրում։ Չեք փորձում ձեւանալ։ ՈՒ ձեզ սիրում են այնպիսին, ինչպիսին կաք։ Դուք երբեք ձեզ հարկադրված չեք զգում գործել այս կամ այն կերպով՝ որովհետեւ ձեր զուգընկերը ցույց է տալիս, որ ամեն ինչ լավ է։

Միմյանց շնորհիվ դուք ավելի լավն եք դառնում  

Դուք իրոք միմյանց վրա դրական եք ազդում, ոգեշնչելով իրար։ Դուք գիտեք, որ երբ միասին եք, դուք ավելի լավն եք, քան երբ իրար հետ չեք։  

Դուք ընդհանուր սկզբունքներ ու աշխարհայացք ունեք

Իհարկե, համատեղելիության առանցքն այն է, որ աշխարհը նույն ակնոցի միջով տեսնես։

Դուք խորը ու բովանդակալից զրույցներ եք վարում

Երկուսդ էլ գիտեք, որ իրար հասկանալու իրական բանալին բաց ու ազնիվ շփումն է։  Դրա համար էլ դուք միշտ զրուցում եք միմյանց զգացմունքների, մտքերի ու մտահոգությունների մասին։

Երկուսդ էլ անհավանական անկախ եք

Դուք կախում չունեք իրարից, ու դա ինտիմ հարաբերությունների զարգացման բանալին է։ Շատերը սխալմամբ ենթադրում են, որ մտերմությունը նշանակում է մշտական կապ ու վստահություն, ինչը սակայն ճիշտ չէ։

Աղբյուրը՝ Klubber

 

 

 

 

 



© NEWS.am STYLE