Խոյերի հետ համատեղելի եւ անհամատեղելի Կենդանակերպի նշանները

21:10   2 ապրիլի, 2018

Խոյ

Երկու Խոյ միասի՞ն: Անպարտելի բանակ կստացվի... քանի դեռ միեւնույն նպատակի համար եք պայքարում: Բայց երբ առաքելությունն ավարտվի, կսկսեք միմյանց դեմ պայքարել: Երկուսդ էլ հավատարիմ կմնաք ձեր ընտրած ուղուն եւ պատրաստ կլինեք մինչեւ վերջ պայքարել ձեր իդեալների համար: Խոյ-Խոյ միությունը երբեմն կործանարար է, հաճախ՝ օրիգինալ, բայց ոչ երբեք ձանձրալի:

Ցուլ

Խոյն ու Ցուլը հրաշալի զույգ են: Սկզբում Ցուլի համառությունը կբարկացնի Խոյին, իսկ Ցուլին՝ Խոյի անկառավարելի էներգիան: Երբ նրանք կարողանան գնահատել միմյանց այս հատկությունները, կհասկանան, թե որքան են լրացնում միմյանց: Ցուլը զբաղվում է պաշտպանությամբ, իսկ Խոյը գործի է անցնում եւ հասնում ցանկալիին:

Երկվորյակ

Խոյն ու Երկվորյակը հրաշալի ժամանակ կանցկացնեն ընկերների շրջապատում, բայց միայնակ վստահ չեն լինի՝ ինչպես կարելի է ուղղորդել նրանցից յուրաքանչյուրի էներգիան: Անկայուն Երկվորյակներին գրավում է Խոյի ուժը, եւ չնայած Խոյը Երկվորյակին հմայիչ է համարում, արագորեն հոգնում է մշտական շփման նրա պահանջից:

Խեցգետին

Խոյ-Խեցգետին զույգը նախ բացարձակ տարբեր է թվում: Խոյն իմպուլսիվ եւ ագրեսիվ է, Խեցգետինը՝ զուսպ եւ հանգիստ: Շրջապատին կարող է թվալ, որ դափնիները միայն Խոյին են բաժին հասնում, սակայն Խեցգետնի հոգեւորն ուժն ու զգայնությունն է խթանում Խոյին: Եթե այս երկուսը կարողանան հարգել միմյանց պահանջմունքներն ու տարօրինակությունները, երջանիկ կլինեն միասին:

Առյուծ

Խոյի եւ Առյուծի միությունն իշխանության համար պայքար է: Առյուծը ծարավի է ուշադրության, իսկ Խոյը նախընտրում է մի կողմ քաշվել: Խոյը խուսափում է ամբոխից, իսկ Առյուծը պաշտում է մեծ շրջապատը: Խոյն ու Առյուծը կարող են միասին հաջողության հասնել, եթե միմյանց թույլ տան իրենց գործերով զբաղվել՝ ցանկացած պահի, առանց ավելորդ հարցերի:

Կույս

Խոյն ու Կույսը երկար չեն կարող միասին լինել: Խոյը տպավորիչ է, կոշտ եւ իմպուլսիվ, Կույսը շատ է բողոքում, շատ ջանք է թափում եւ անխնա մատնանշում է Խոյի սխալները: Նրանք համակարծիք են մեկ բանում, որ ամենեւին հարմար չեն միմյանց:

Կշեռք

Այս միության մեջ սեքսուալ էներգիան անվիճելի է: Խոյի մոլորակը Մարսն է, Կշեռքինը՝ Վեներան: Թվում է՝ այս երկուսը միմյանց համար են ստեղծված: Խոյի համարձակությունը հավասարակշռում է Կշեռքի անվճռականությունը, իսկ Կշեռքի համբերատարությունը հանգստացնոււմ է Խոյի իմպուլսիվությունը:  

Կարիճ

Խոյի կոշտ ուժն ու Կարիճի խորհրդավոր բնավորությունը կարող է հարաբերությունների սկզբում անհասկացողության պատճառ դառնալ, սակայն Խոյ-Կարիճ զույգը միշտ ինչ-որ նոր բան է գտնում միմյանց մեջ, ինչի արդյունքում նրանք չեն հասցնում ձանձրանալ: Նրանց միջեւ վեճերն անխուսափելի են, սակայն նրանք միշտ հարգում եւ հիանում են միմյանցով:

Աղեղնավոր

Խոյն ու Աղեղնավորը հրաշալի ընկերներ են: Նրանք սիրում են դուրս գալ հարմարավետության գոտուց եւ անհայտ տարածքներ հետազոտել: Բայց երկուսն էլ միայնակ գայլ են: Աղեղնավորը երբեք մեկ տեղում երկար չի մնում, իսկ Խոյն ատում է իր ազատության սահմանափակումը, այդ պատճառով նրանց համար դժվար կլինի միասին լինել եւ պարտականություններ ստանձնել: Կենդանակերպի այս նշանները չեն կարող զույգ դառնալ, բայց նրանք կատարյալ ընկերներ կարող են լինել:

Այծեղջյուր

Ցավոք՝ այստեղ շատ անելիք կա, եթե Խոյն ու Այծեղջյուրը ցանկանում են պահպանել միությունը: Պահպանողական աշխատամոլ Այծեղջյուրը Խոյին հիմար եւ իմպուլսիվ է համարում, իսկ Խոյին նյարդայնացնում է Այծեղջյուրի պրակտիկ բնավորությունը: Այծեղջյուրը հուսալիություն ու հավատարմություն է փնտրում, իսկ Խոյը ոչինչ չի կարող խոստանալ: Կենդանակերպի այս նշանները ստիպված կլինեն շատ բան փոխել՝ միասին մնալու համար:

Ջրհոս

Խոյ-Ջրհոս զույգը միմյանց չափազանց հետաքրքիր է համարում: Նրանք տարիներ շարունակ ինչ-որ նոր բան են բացահայտում միմյանց մեջ: Երկուսն էլ կարիերիստ են, մտածում են աշխարհը փոխելուն ուղղված բարձր նպատակների մասին: Խոյը կարող է պահպանել Ջրհոսի հետաքրքրվածությունը, իսկ Ջրհոսի ազատ ոգին Խոյին թույլ է տալիս հանգիստ զբաղվել սեփական գործերով: Երբ նրանք միասին են, կարող են հրաշքներ գործել:

Ձկներ

Ձկները կարող են բավարարել Խոյի հիմնական պահանջմունքը. նրան սովորեցնել ուշադրություն դարձնել էմոցիաներին ու բնազդին: Իսկ Ձկները կապշեն գաղափարներն ու երազանքներն իրականություն դարձնելու՝ Խոյի ունակությունից: Այս զույգը դժվարություններ կունենա հարաբերությունների սկզբում, քանի որ նրանք իրականությունը տարբեր կերպ են տեսնում: Բայց եթե Խոյը կարողանա համբերատար լինել, իսկ Ձկները՝ ավելի համարձակ ու քաջ, նրանք հրաշալի կկարողանան լեզու գտնել:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE