Ոստիկանությունը կալանավորել է Պիպպա Միդլթոնի միլիարդատեր սկեսրայրին՝ անչափահասի բռնաբարության մեղադրանքով

10:10   31 մարտի, 2018

Միլիարդատեր Դևիդ Մեթյուզը, որը Պիպպա Միդլթոնի սկեսրայրն է, կալանավորվել է Ֆրանսիայում՝ անչափահասի բռնաբարության մեղադրանքով։ The Sun-ը գրում է, որ անչափահասի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները չեն հայտնում, հայտնի է միայն, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մեթյուզն իր կնոջ հետ Կարիբյան կղզիներում էր ապրում։

«Ես հաստատում եմ, որ մարտի 27-ին Դևիդ Մեթյուզը կալանավորվել է անչափահասների պաշտպանությամբ զբաղվող ոստիկանական բրիգադի կողմից։ Դրանից հետո Փարիզի պետական դատախազությունը դատական հետաքննություն է սկսել»,- մեջբերում է պարբերականը ֆրանսիական դատարանի ներկայացուցչին։

Դևից Մեթյուզը հիմա քննության տակ է գտնվում ու ժխտում է իր մեղավորությունը։ Որոշ տեղեկություններով՝ կալանավորումից հետո նրան գրավի դիմաց ազատ են արձակել։

Հիշեցնենք, որ նրա որդու՝ Ջեյմս Մեթյուզի ու Պիպպա Միդլթոնի հարսանիքը կայացել է 2017-ի մայիսի 20-ին։



© NEWS.am STYLE