44-ամյա Հայդի Քլումն առանց վերնազգեստի՝ Maxim ամսագրի համար ֆոտոշարքում

14:09   31 մարտի, 2018

Հայդի Քլումը աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկն է։ 44-ամյա գեղեցկուհին զարդարել է հայտնի պարբերականի մայիսյան ու հունիսյան համարների էջերն ու շապիկները։

Ֆոտոշարքում Հայդին հիմնականում թոփլես է, իսկ որոշ լուսանկարներում՝ Jeremy Scott ապրանքանիշի անսամբլներով՝ գարուն/ամառ 2018 հավաքածուից։

Ի դեպ, ֆոտոշարքի հեղինակը Ժիլ Բենսիմոնն է, որի հետ գերմանացի մոդելն աշխատել է իր կարիերայի սկզբում։
«Ես մեծ բավականություն եմ ստացել իմ ընկերոջ՝ Ժիլ Բենսիմի հետ Maxim ամսագրի մայիսյան/ հունիսյան համարների համար լուսանկարվելուց։

Շնորհակալություն, որ միշ հավատացել ես ինձ, հատկապես երբ ես նոր էի սկսում, ու շատերը ինձ ոչ մի հնարավորություն չէին տալիս։ Համատեղ աշխատանքն ինձ հիշեցրեց հին, բարի ժամանակները»,- հայտնում է Հայդին Instagram-ում։


Ի դեպ, այս պահին Հայդին, դատելով միկրոբլոգում նրա լուսանկարներից, Պեկինում է գտնվում։



© NEWS.am STYLE