«Նամուսով հայուհիներ, հագնված են պարկեշտ, տալիս են տակից ու թաքուն». Շպռոտ

12:01   31 մարտի, 2018

Շպռոտը հերթական սկանդալային գրառումն է արել հայ կնոջ եւ տղամարդու մասին։ Instagram-ի story բաժնում ամերիկաբնակ երգչուհին հետեւյալ հաղորդագրությունն է տեղադրել.

«Երբեմն զգում եմ, որ ես ոչ թե պարզապես արտիստ եմ, այլ հայ աղջիկների ձայնը։ Ես կարող եմ ասել բաներ, որոնք նրանք չեն կարող ասել բարձրաձայն, եւ վերցնել ինձ վրա վիրավորանքները։ Facebook-ում միսս ուտում են, բայց երեւի կգա ժամանակ, որ բոլորը վեգան կդառնան. խորովածը մթագնում է ուղեղը։

Ինձ շատ աղջիկներ են գրում, ովքեր խելացի են, ինքնուրույն, ովքեր ունեն կարծիք, բայց չունեն ձայն՝ ազատ արտահայտվելու։ Չեք պատկերացնի՝ հայ կնոջ կերպարը մեզ ինչպես է պարալիզացրել. սեքսիզմ։

Հայ կնոջ կերպարը՝ համեստ, խոնարհ, զուսպ, հայ տղամարդու կերպարը՝ թասիբով բոզարած, իմ նման կարծիք ունեցող կանանց կերպարը՝ բոզոտ։

Նամուսով հայուհիներ, հագնված են պարկեշտ, տալիս են տակից ու թաքուն։ Կարծիք ունեցող հայ տղա, ով հասարակության կարծիքին մեռած չի, ամբոխից դուրս զոհվել են»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շպռոտն իրեն «կպցնել» փորձող տղաներ հետեւյալ խորհուրդն էր տվել.

«Եթե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինձ, որովհետեւ տեսել եք իմ սեքսուալ նկարներն ու տեսանյութերը, թույլ տվեք ձեզ մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին: Եվ եթե դուք 25 տարեկան եք կամ ամուսնացած ու կարծում եք, որ սերը տարիք կամ ամուսնական կարգավիճակ չի հարցնում...Սերը միշտ տարիք հարցնում է: Էդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք:

Սա այն տղաներին է վերաբերվում, որոնք կույս են ուզում տուն տանել՝ մաքուր աղջիկ Երեւանից, բայց միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն ամուսնացած տղաներին, որոնք փորձում են կպցնել ինձ: Տղաներ, գնացեք եւ նամուսով լավ սեքս ունեցեք ձեր կանանց հետ»,- եզրափակել է բարկացած երգչուհին:



© NEWS.am STYLE