Քիմ Քարդաշյանը մոր ու խորթ հոր արխիվային լուսանկարն է հրապարակել

13:29   31 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը կարոտախտային տրամադրություն ունի։ Վերջերս հայուհին իր Instagram-ում մեծ քանակությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակում։ Այս անգամ Քիմը նախ ցույց է տվել իր դստերը՝ Նորթին (առայժմ ոչ մի ընդհանրություն արխիվային լուսանկարների հետ), իսկ ավելի ուշ հրապարակել է իր մոր՝ Քրիս Ջեների ու խորթ հոր՝ Բրյուս Ջեների լուսանկարը։


Լուսանկարում Քրիսը փրփուրով լոգանք է ընդունում, իսկ Բրյուսը, որը հիմա Քեյթլին է դարձել, նրա կողքին է նստած՝ ձեռքին շամպայնով լի բաժակ։

Ի դեպ, երեկ Քիմը հրապարակել էր լուսանկար՝ ODDA-ի համար իր նկարահանումներից։ Մեկ շաբաթ առաջ 37-ամյա հայուհին մասնակցել էր պարբերականի համար շքեղ ֆոտոշարքի։

Հայուհին վարդագույն զգեստով էր լուսանկարվել, սակայն ընթերցողներին հատկապես դուր էին եկել Քիմի լուսանկարները՝ Louis Vuitton լոգոտիպով աղբամանների ֆոնին։

Now by those LV cans: Here Kim is seen squatting next to a blue can, an image she shared weeks ago on Instagram



© NEWS.am STYLE