Մայլի Սայրուսը՝ Սուրբ Զատիկի թեմայով սեքսուալ ֆոտոշարքում

18:20   31 մարտի, 2018

Մայլի Սայրուսը Սուրբ Զատիկի թեմայով սեքսուալ ֆոտոշարք է ներկայացրել։

25-ամյա երգչուհին իր Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնց հեղինակը Վիջատ Մոհինդրան է։

Հայտնի երգչուհին ճագարի կերպարանքով է ներկայացել։

Ի դեպ, նշենք, որ Մայլին իր վերջին հարցազրույցներում բազմիցս հայտնել է, որ իրեն դուր են գալիս ռետրո ոճի ֆոտոշարքերը։

Երգչուհու խոսքով՝ ինքն ուզում է, որ մոտ ժամանակներս իր բոլոր ֆոտոշարքերը հենց այդ ոճով լինեն, քանի որ շատ է սիրում անցած դարի 50-ականների ու 60-ականների կերպարները։



© NEWS.am STYLE