«Վերջապես». Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի՞ (ֆոտո)

18:50   31 մարտի, 2018

Վերջապես դա պատահեց :))) Instagram-ի իր էջում 35-ամյա դերասանուհին խորհրդավոր երիտասարդի հետ լուսանկար է հրապարակել, որին կից սիրո մասին գրառում է արել.

«Այսօրը ՍԻՐՈ մասին է։ Պետք է ուղղակի ասել. - ՍԻՐՈՒՄ ԵՄ»:

Երկրպագուներն անմիջապես շտապել են շնորհավորել Նազենինն: Ամենից շատ մեկնաբանությունները սկսվում էին «վերջապես» բառով :)

Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ Նազենի Հովհաննիսյանն ակնարկել էր, թե որքան միայնակ է՝ գրելով.

«Իմ մեքենան զգեստապահարանս է, իսկ տեսախցիկը՝ «ամուսինս». օրս սկսվում եւ ավարտվում է նրանով )))»:



© NEWS.am STYLE