Բլոգ Լի. Երեւանի ուսանողների ամենասիրելի եկեղեցին

19:05   1 ապրիլի, 2018

Ես Լիանան եմ եւ այսօր ուղեւորվեցի Երեւանի գրեթե բոլոր ուսանողների ամենասիրելի եկեղեցի:

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց համալսարանն ինձ ոգեշնչեց նկարահանել այս թողարկումը:

Այն գողտրիկ վայրը, որտեղ ձեզ հետ միասին այսօր կտեղափոխվենք, երեւանյան ուսանողների սիրած վայրն է, որտեղ մենք անդադար աղոթում ենք քննություններից առաջ:

Էլ չեմ խոսում զբոսաշրջիկների մասին, որոնք այնտեղ գալով՝ այլ աշխարհ են տեղափոխվում:

Եկեք մենք էլ տեղափոխվենք եւ զգանք Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ամբողջ ուժն ու անխռովությունը:



© NEWS.am STYLE