Նազենի Հովհաննիսյանի «ընտրյալը» բացահայտված է (տեսանյութ)

20:55   31 մարտի, 2018

Այսօր Նազենի Հովհաննիսյանն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Instagram-ի իր էջում 35-ամյա դերասանուհին խորհրդավոր երիտասարդի հետ լուսանկար է հրապարակել, որին կից սիրո մասին գրառում է արել.

«Այսօրը ՍԻՐՈ մասին է։ Պետք է ուղղակի ասել. - ՍԻՐՈՒՄ ԵՄ»:

Երկրպագուներն անմիջապես շտապել են շնորհավորել Նազենինն՝ իր սերը գտնելու կապակցությամբ: Ամենից շատ մեկնաբանությունները սկսվում էին «վերջապես» բառով :) Սակայն պարզվում է՝ լուսանկարն աշխատանքային է: Դերասանուհին երիտասարդի հետ նկարահանվել է Սոֆի Մխեյանի նոր՝ «Տեսլիք» տեսահոլովակում, եւ Instagram-ում հրապարակված կադրը հենց այդ հոլովակի նկարահանումների ընթացքում է արվել:



© NEWS.am STYLE