«Ծիծեռնակ» մրցանակաբաշխություն. Իվետա Մուկուչյանը՝ լավագույն երգչուհի, Էրիկը՝ լավագույն երգիչ (ֆոտո/վիդեո)

23:13   31 մարտի, 2018

Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիկան թատրոնում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի այն անցկացվեց 2-րդ անգամ: Մրցանակաբաշխության ընթացքում պարգեւների արժանացան 2017 թ-ին դասական, ժողովրդական եւ ժամանակակից ժանրերում ակտիվությամբ աչքի ընկած արտիստները: Եղան նաեւ հատուկ մրցանակներ:

Մրցանակաբաշպխության ամենասպասված՝ «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթեց Էրիկը, իսկ «Լավագույն երգչուհու» կոչմանն արժանացավ Իվետա Մուկուչյանը: 

Հատուկ մրցանակների արժանացան Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը, «Մշալութային կանգառ» ծրագիրը, Գայա Արզումանյանը, Արտակ Կիրակոսյանը, Սիրուշոն, Ավետ Բարսեղյանն ու Ռիտա Սարգսյանը, Ջազի հայկական ասոցիացիան, Հանրային հեռուստաընկերությունը եւ Արթուր Գրիգորյանը:

Այլ անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ-«Հովեր» պետական երգչախումբ

Դասական ժանրում տարվա լվագագույն երաժիշտ-կատարող վոկալ- Լիպարիտ Ավետիսյան

Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող գործիքային ժանրում- Դիանա Ադամյան

Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ-Հայկ Մելիքյան

Դասական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ- Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոոն, Վերդի «Ռեքվիեմ»

Ժողովրդակն ժանում լավագույն երաժշտախումբ- Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող վոկալ-Վարդան Բադալյան

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող գործիք-Նորայր Գափոյան

Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ-Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ-«Քեզ եմ հիշում»

Ժողովրդական ժանրում լավագույն համերգային նախագիծ-Կամո Սեյրանյան

Լավագույն ռոք խումբ-Nemra

Լավագույն փոփ խումբ-«Արցախի ձայներ»

Լավագույն ալբոմ-Yellow Stones- «Զարմանալի եւ անսովոր»

Լավագույն տեսահոլովակ- Հայկո-«Սիրո հավերժ քաղաք»

Լավագույն դուետ-Արամ mp3 եւ 3.33- «Սկսում ենք»

Տարվա հայտնություն- Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան

Լավագույն համերգային նախագիծ-Հայկո -«Սիրո հավերժ քաղաք»

Տարվա հիթ-Գարիկ եւ Սոնա-«Լուսին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE