Սիլվա Հակոբյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել

18:56   1 ապրիլի, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր իր Instagram-ի story բաժնում զատկական լուսանկարներ է հրապարակել: Երգչուհին ընտանեկան ջերմ լուսանկարով շնորհավորել է բոլորի Սուրբ Զատիկը:

Սիլվան լուսանկարվել է իր մայրիկի և քույրիկի՝ Մանե Հակոբյանի հետ:

Նշենք, որ ավելի վաղ Սիլվա Հակոբյանն այցելել էր Սեւանա լիճ, որտեղից իր Instagram-ի story բաժինը համալրել էր նոր լուսանկարներով։ Սիլվան ներկայացել էր տոտալ դենիմ լուքով։

Հիշեցնենք, որ վերջերս Սիլվա Հակոբյանը սեր էր խոստովանել, բայց՝ ոչ ամուսնուն: Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկար էր հրապարակել, որն արվել է նրա ելույթներից մեկի ժամանակ.

«Սիրելի երաժշտություն, շնորհակալ եմ քեզ, որ կաս իմ կյանքում...»,- լուսանկարին կից գրել էր նա:

 



© NEWS.am STYLE