Թիմաթիի նախկին ընկերուհու՝ Ալյոնա Շիշկովայի խորհրդավոր գրառումը

19:39   1 ապրիլի, 2018

Թիմաթիի նախկին ընկերուհի Ալյոնա Շիշկովան Instagram-ի իր էջում խորհրդավոր գրառմամբ գայթակղիչ լուսանկար է հրապարակել:

24-ամյա մոդելը տեղադրված լուսանկարին կից գրել է. «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես… Եվ դու թաքցնում ես այն, ինչը ես եմ թաքցնում, որ դու թաքցնում ես»:

Նշենք, որ 24-ամյա մոդել Ալյոնա Շիշկովան և ռեփեր Թիմաթին համատեղ ունեն դուստր, որին անվանել են Ալիսա:

Հիշեցնենք, որ Թիմաթին Շիշկովայի դավաճանությունից հետո նոր սիրավեպ է սկսել։ Մինչ Ալյոնան հանդիպում է ֆուտբոլիստ Անտոն Շունինի հետ, Թիմաթին սիրախաղ է սկսել «Վիցե–միս Ռուսաստան 2014» Անաստասիա Ռեշետովայի հետ։

 

 



© NEWS.am STYLE