15:10 2 ապրիլի, 2018Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն արդեն երկար ժամանակ է՝ հայտնել են ապահարզանի մասին։ Բայց փաստացի այն դեռ ձեւակերպված չէ։ Բրիտանական The Sun-ը հայտնում է, որ Էնջին ու Բրեդը վերջապես համաձայնության են եկել ապահարզանի պայմանների մասին։ Առաջիկա մի քանի շաբաթներին աստղերը պաշտոնապես կդադարեն ամուսիններ լինել։

Չնայած, ինչպես հայտնում են մոտ կանգնած տարբեր աղբյուրներ, անձնագրային կնիքները նրանց բոլորովին չեն խանգարում հանդիպել ուրիշների հետ։
«Ջոլին հիմա հանդիպում է ինչ-որ մեկի հետ։ Առայժմ վաղ է խոսել նրանց սիրային հարաբերությունների մասին։ Կարեւորն այն է, որ ապահարզանը շուտով կձեւակերպվի: Ջոլին ընկերական հարաբերություններ է պահպանել Բրեդի հետ, քանի որ նրանք երկուսն էլ որոշել են նախ երեխաների մասին մտածել»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։

Բրեդն ու Էնջին 16-ամյա Մեդդոքսի, 13-ամյա Զախարայի, 14-ամյա Պակսի, 11-ամյա Շայլոյի, 9-ամյա երկվորյակներ Նոքսի ու Վիվյենի ծնողներն են։

«Բրեդի տեսքը լավացել է, ու ապահարզանը հաստատ դրական է ազդել նրա վրա։ Նա այլեւս չի խմում, շատ նախագծեր ունի ու հանդիպում է ինչ-որ աղջկա հետ»,- հավելում է մոտ կանգնած աղբյուրը:
Լուսանկարներ՝ Getty, WireImage