Քիմ Քարդաշյանն իր նոր կոսմետիկ շարքի շնորհանդեսին ներկայացել է 4000 դոլարանոց Versace զգեստով

13:10   2 ապրիլի, 2018

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկույթ է կազմակերպել իր նոր կոսմետիկ արտադրանքի թողարկման կապակցությամբ, որը նա ստեղծել է իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ համագործակցության արդյունքում։ Քիմի ու Մարիոյի նոր հավաքածուի մասին արդեն մի շաբաթ գրում են արտասահմանյան բոլոր աշխարհիկ պարբերականները։ Ե՛ւ Քիմը, ե՛ւ Մարիոն իրենց KKWxMario համատեղ նոր հավաքածուի վաճառքի մեկնարկի մասին հայտնել են իրենց միկրոբլոգների միջոցով, որոնք, բնականաբար, շատ ավելի ազդեցիկ են, քան աշխարհի բոլոր պարբերականները՝ միասին վերցված։ Վաճառքի մեկնարկը ծրագրված է ապրիլի 5-ին։ Պարզ է, որ առաջին խմբաքանակը, ինչպես միշտ, առցանց կսպառվի հաշված րոպեների ընթացքում։

Հենց իր նոր հավաքածուի թողարկման կապակցությամբ էլ Քիմը երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսում, որին ներկայացել է Versace ապրանքանիշի 4000 դոլարանոց զգեստով։

Ընդհանուր առմամբ, բոլոր հյուրերը միջոցառմանը ներկայացել էին սեւ անսամբլներով։

Քիմը եկել էր իր մոր՝ 62-ամյա Քրիս Ջեների հետ։

Քիմը, Լավերնա Կոկսը, Մարիոն ու դիմահարդար Քենդի Ջոնսոնը


Քիմը, Մարիոն, Լավերնան ու Ջիջի Գոոջեսը


Քիմն ու Մարիոն


Քիմն ու բլոգեր Մարիաննա Հեվիթը


Դերասանուհի, սեռափոխ մոդել Ջիջի Գորջեսը


Youtube-ում հայտնի դիմահարդար Պատրիկ Սթարը


Լավերնա Քոքս


Քենդի Ջոնսոն

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ WireImage



© NEWS.am STYLE