«Ուկրաինայի Ձայնը»․ Սրբուհի Սարգսյանը հոյակապ ելույթ է ունեցել ու անցել հաջորդ փուլ

10:33   2 ապրիլի, 2018

Մեր տաղանդավոր գեղեցկուհի երգչուհի Սրբուհի Սարգսյանը շարունակում է նվաճել ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագիծը։ Երեկ նոկաուտների փուլում Սրբուհին փայլուն է ելույթ ունեցել՝ կատարելով Dziwny jest ten swiat երգն ու անցել հաջորդ փուլ՝ նվաճելով ժյուրիի անդամների համակրանքը։ Չնայած Ջամալան առանձնապես հիացած չէր, սակայն աղջկա երգուսույցը՝ Պոտապը, հաղթող է ճանաչել Սրբուհուն՝ հայտնելով, որ  այն բանից հետո, երբ Սրբուհին կատարել է ուկրաիներեն, լեհերեն երգեր, ինքը մտադիր է նրա հետ պատրաստել հայերեն երգ։



© NEWS.am STYLE