Գվեն Ստեֆանին իր սեփական կոսմետիկ արտադրանքն է թողարկելու

18:07   2 ապրիլի, 2018

Ըստ երևույթին՝ աստղերի կողմից սեփական կոսմետիկ արտադրանքի գործարկումը նոր թրենդ է դարձել։ Վերնաշապիկներն այլևս այնքան մեծ պահանջարկ չունեն, որքան աստղերի կոսմետիկ արտադրանքները։ Չասենք, թե ով է եղել այդ թրենդի հեղինակը, չնայած հասկանալի է, որ խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է, որի կոսմետիկ արտադրանքը, ինչպես նաև նրա քրոջ՝ Քայլի Ջեների կոսմետիկ հավաքածուները, վայրկենապես սպառվում են վաճառքի առցանց հարթակներում։

Ոչ ոք չի ուզում բաց թողնել միլիոններ վաստակելու հնարավորությունը, և մինչ Քիմ Քարդաշյանն ու նրա դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն իրենց համատեղ հավաքածուն են ներկայացնում, 48-ամյա Գվեն Ստեֆանին նույնպես որոշել է կոսմետիկայի ապրանքանիշ ստեղծել։

Երգչուհին, TMZ-ի փոխանցմամբ, ստեղծել է P8NT ապրանքանիշը, որն արտադրելու է օծանելիք, մազերի ներկ, դիմափոշի, շրթներկ։

Ի դեպ, Գվենը մինչ այդ աշխատում էր Urban Decay-ի հետ, այնպես որ՝ հայտնի երգչուհին փորձի պակաս չունի։ Ոչ ոք չի կասկածում, որ նրա արտադրանքը մեծ պահանջարկ կվայելի։



© NEWS.am STYLE