Ուկրաինայում տեղադրել են ամենամեծ լուսարձակող Զատկի ձուն

14:03   9 մայիսի, 2013

Ուկրաինական Օդեսայի շրջանի Իլչեւսկ քաղաքում տեղադրել են ամենամեծ լուսարձակող Զատկի ձուն:

Ըստ Comments-ի, ձվի բարձրությունը 6 մետր է, լայնությունը՝ 4.5: Այն ստեղծելու համար 20 հազար լուսային դիոդ է պահանջվել: Ձուն ծախսում է ոչ ավելի, քան ժամում 700 վատտ: Նման ձու կա նաեւ Կանադայում, սակայն այն լույս չի արձակում:

Ձուն տեղադրած «Լյումիեր Ուկրաինա» ընկերությունն արդեն Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու հայտ է ներկայացրել: Բացի ձվից, Իլչեւսկում արդեն տեղադրվել է նաեւ լուսարձակող պտտվող գլոբուս. այն տեղակայված է քաղաքապետարանի առջեւ:



© NEWS.am STYLE