Սրբուհի Սարգսյան. «Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում»

00:15   3 ապրիլի, 2018

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել:

A post shared by Србуи Саргсян (@srbuhisargsyan) on

Տեղադրված տեսանյութին կից նա գրել է. «Ընկերնե՛ր, ես անչափ երջանիկ եմ, քանի որ հաղթահարել եմ ‹‹Ուկրաինայի Ձայնը›› նախագծի արդեն երրորդ փուլը և այժմ շարունակելու եմ պայքարս «Ուղիղ եթերներ»-ում: Իմ ելույթը և, համապատասխանաբար, իմ հաղթանակը հպարտությամբ նվիրում եմ մեր հերոսներին՝ հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, մեր ժողովրդին և մեր հայրենիքը:Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա և՛ մարտի դաշտում:Իմ հերոսնե՛ր, հպարտ եմ Ձեզանով»:

Հիշեցնենք, որ մեր տաղանդավոր գեղեցկուհի երգչուհի Սրբուհի Սարգսյանը շարունակում է նվաճել ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագիծը։ Երեկ նոկաուտների փուլում Սրբուհին փայլուն է ելույթ ունեցել՝ կատարելով Dziwny jest ten swiat երգն ու անցել հաջորդ փուլ՝ նվաճելով ժյուրիի անդամների համակրանքը։ Չնայած Ջամալան առանձնապես հիացած չէր, սակայն աղջկա երգուսույցը՝ Պոտապը, հաղթող է ճանաչել Սրբուհուն՝ հայտնելով, որ  այն բանից հետո, երբ Սրբուհին կատարել է ուկրաիներեն, լեհերեն երգեր, ինքը մտադիր է նրա հետ պատրաստել հայերեն երգ։

 

 



© NEWS.am STYLE