Աննա Վինտուրը կհեռանա Vogue ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից

09:50   3 ապրիլի, 2018

Դե ինչ, սատանան արդեն հոգնել է Prada հագնելուց ))) Աննա Վինտուրը կհեռանա Vogue ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից այնտեղ 30 տարի աշխատելուց հետո, հայտնում է Page Six-ը։

Նման բանն անհնար էր թվում էր, սակայն մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ 68-ամյա Վինտուրը կհեռանա իր պաշտոնից դստեր՝ Բի Շիֆերի ու Ֆրանչեսկո Կարոզինիի հարսանիքից հետո, որը ծրագրված է այս տարվա հուլիսին։ Ու, ըստ երևույթին, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Վինտուրը, որպեսզի, այսպես ասած, բարձունքի վրա հեռանա։

Վինտուրի հեռանալու պատճառները մոտ կանգնած աղբյուրները չեն հայտնում։

Աննա Վինտուրը ՝ 1988-ին

Չնայած՝ Vogue պարբերականն ու Conde՛ Nast հրատարակչատունը հերքում են այդ լուրերը, մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Աննա Վինտուրի տեղը զբաղեցնելու է բրիտանական Vogue-ի խմբագիր 46-ամյա Էդվարդ Էնինֆուլը։

Աննա Վինտուրը դեռ չի մեկնաբանել այս իրավիճակը։

Լուսանկարները՝ Getty, WireImage



© NEWS.am STYLE