«Չեմ հավատում, որ նա այսքան արագ մեծացավ». Մհերը հրապարակել է Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

13:20   3 ապրիլի, 2018

Մհերն ու Ռոզա Ֆիլբերգը սոցցանցերում բավականին ակտիվ են եւ հաճախ են միմյանց հետ լուսանկարներ հրապարակում: Սակայն այս անգամ երգիչը որոշել է Instagram-ում հրապարակել քրոջ լուսանկարը.

«Իմ սիրելի քրոջ նոր լուսանկարը: Չեմ հավատում, որ նա այսքան արագ մեծացավ»,- լուսանկարին կից գրել է Մհերը:

Նշենք, որ Մհերը եւ Ռոզան, ռեալիթի շոու են թողարկում, որը կոչվում է The Mesropians: Շոուի անվանումը կրում է երգիչների ազգանունը:

YouTube-ում հայտնված անոնսում քույր եւ եղբայր խոսում են իրենց համերգների, ստեղծագործական եւ նույնիսկ անձնական կյանքի մասին:

«Ինչ եք մենք զգում, ապրում եւ անում՝ կադրից դուրս»,- ասում է Ռոզան, որն այս շրջանում հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Նռան հատիկ» սերիալում:

Թե երբ եթերում կլինի հաղորդումը, արտիստները դեռ չեն շտապում հայտնել:



© NEWS.am STYLE