Ռոբ Քարդաշյանը դատի է տալիս իր երեխայի մորը

14:21   3 ապրիլի, 2018

Այս զույգը բոլորովին չի խնայում մեկը մյուսի նյարդերը։ Ռոբ Քարդաշյանը իր դստեր մորից՝ Բլեք Չայնայից բաժանվել է վերջինի դավաճանության պատճառով։ Ավելի ուշ պարուհին դատի է տվել Քարդաշյանների գերդաստանին, իսկ Լոս Անջելեսի սոցծառայությունները, իրենց հերթին, սպառնացել են նրան, որ կխլեն երեխային, եթե նա չդադարի ոգելից ու թմրանյութեր օգտագործել։

Իսկ հիմա, այն բանից հետո, երբ Չայնան երեկ Լոս Անջելեսում վեճի է բռնվել մի անծանոթ կնոջ հետ, որը պարզապես շոյել էր նրա երեխային այգում, Ռոբ Քարդաշյանը դատի է տալիս Չայնային՝ պնդելով, որ նա վտանգել է դստեր կյանքը ու չի կարող հոգ տանել նրան։

TMZ-ի աղբյուրը վստահեցնում է, որ Ռոբը շատ լավ գիտի իր նախկին ընկերուհու բնավորությունը ու վստահ է, որ Չայնան մշտապես հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որտեղ երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Ռոբի փաստաբանները պատրաստում են փաստաթղթեր, որոնցով Չայնային կստիպեն հետևել վարքագծային որոշակի կանոնների. աղջկան կասեն, թե նա ինչ կարող է անել, իսկ ինչ՝ ոչ։ Ռոբը նաև դժգոհ է նրանից, որ նախկին ընկերուհին տուն է բերում սիրեկաններին՝ դստեր ներկայությամբ: Նաև Ռոբն այլևս չի ուզում 20 000 դոլարի ալիմենտ վճարել Չայնային, որն իրենից շատ գումար է վաստակում։

 



© NEWS.am STYLE