«Աշխարհի ամենաինքնահեգնող մարդն է». Գարիկ Մարտիրոսյանը՝ Ջիգանի մասին

15:06   3 ապրիլի, 2018

Երեկ ТНТ հեռուստաալիքով մեկնարկել է Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ «Մարտիրոսյան Official» շոուն։ Առաջին թողարկումը նվիրված էր Ծիծաղի օրվան, եւ հայ շոումենի հյուրերն էին Լև Լեշչենկոն, Եգոր Կրիդը, «Միսս Ռուսաստանը», Ֆյոդոր Բոնդարչուկը, Ջիգանը, Գարիկ Խարլամովը, Օլգա Բուզովան (հեռախոսով) ու այլ աստղեր։ Ամբողջական թողարկման տեսագրությունը փակ է թե՛ YouTube-ում, թե՛  Rutube-ում:

Իսկ հայ շոումենն իր Instagram-ում հրապարակել է հետևյալ գրառումը․

«Ջիգանը աշխարհի ամենաինքնահեգնող մարդն է։ Շնորհակալություն հումորի զգացողության համար, այդպես դեռ ոչ ոք ու երբեք չէր կատակել»,- գրել է Գարիկը։

 



© NEWS.am STYLE