«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո

16:36   3 ապրիլի, 2018

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում`16-րդ համարի ներքո: 

Մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է այսօր՝ www.eurovision.tv կայքում:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Սեւակ Խանաղյանը մրցույթին կներկայանա «Քամի» երգով, որի տեսահոլովակը երգիչը օրերս է ներկայացրել



© NEWS.am STYLE