Մենչի պատկերացրած Երևանը 2045 թվականին

23:15   3 ապրիլի, 2018

Արմեն Պետրոսյանը (Մենչ) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Արմենը կնոջ հետ է: Նրանք Չինաստանում են: Զույգը նկարվել է երկնաքերի ֆոնին: Հրապարակված լուսանկարին կից Մենչը գրել է. «Երևան 2045 թվական»:

Նշենք, որ ավելի վաղ Արմեն Պետրոսյանը (Մենչ) Փարիզից լուսանկար էր հրապարակել Միհրան Ծառուկյանի և Արամ MP3-ի հետ: Փարիզյան ցրտին տղաները որոշել էին դիմակայել զվարճալի, բայց տաք գլխարկներով:

Մենչը լուսանկարը մեկնաբանել էր այսպես. «Shat curta Parisum» («Շատ ցուրտ ա Փարիզում»): 

Հիշեցնենք, որ Արմեն Պետրոսյանը հանդիսանում է մի շարք երգիչների, ինչպես նաև հայկական հեռուստաեթերի ամենաերկարակյաց սիթքոմի՝ «Ֆուլ հաուս»-ի պրոդյուսերը: Այս անգամ Մենչը Միհրան Ծառուկյանի և Արամ MP3-ի հետ մեկնել է Եվրոպա՝ համերգային շրջագայության: 

 

 



© NEWS.am STYLE